Այսօր ամբողջ հայությունը ցնծության մեջ է: Ֆրանսիայի Սենատը 127 կողմ և 86 դեմ ձայներով ընդունել է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որով 1 տարվա ազատազրկում և 45.000 եվրո տուգանք է նախատեսված։ Իհարկե սա դրական ձեռքբերում է,բայց ոչ իհարկե պատասխան կամ արդյունք մեր վարած քաղաքականությանը այս հարցում: Ֆրանսիան այս հարցում ավելի մեծ աշխատանք է տարել քան մենք հայերս: Բայց խոսքը այս հաղթանակի մասին չէ և ոչ էլ այն մասին թե ումն է իրականում այս հաղթանակը: Օրինագծի ընդունումից դեռ մի քանի օր առաջ և մինչև երեկ ուշ երեկո թուրքական կողմը վերջնական որոշումներ էր հայտարարում թուրք-ֆրանսիական հետագա հարաբերությունների վերաբերյալ: Թուրքիայի վարչապետ Էրդողանը և արտաքին գործերի նախարարը վարկաբեկում էին Ֆրանսիայի այս որոշումը, անվանելով այն ոչ ժողովրդավար, իսկ այնուհետև հայտարարեցին,որ այս օրինագծի ընդունումը սենատի կողմից կստիպի, որպեսզի Էրդողանը երբեք էլ չայցելի Ֆրանսիա: Այս հայտարարությունը շատ նման է այն հայտարարությանը, որը հնչեցրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ,երբ պարզ հասկացրեց,որ նա չի մեկնի Թուրքիա ֆուտբոլ դիտելու, եթե հայ-թուրքական հարաբերություններում առաջխաղացում չլինի (հայ-թուրքական սահմանը կամ պետք է բաց լիներ կամ գտնվեր բացման նախաշեմին): Ինչպես հիշում ենք ՀՀ նախագահը մեկնեց Թուրքիա, իսկ ի՞նչ է հայ-թուրքական հարաբերություններում որևէ բան փոխվել էր այդ պահին: Հայ-թուրքական հարաբերություների մասին լուրը և մեծ մասամբ արձանագրությունները չեն ընդունվել մեր սփյուռքի կողմից,ինչը և բերեց նրան, որ Սերժ Սարգսյանը կորցրեց իր վստահությունը սփյուռքահայերի մոտ: Իսկ ի՞նչ է անում Էրդողանը, հարժարվելով  երբևիցէ մեկնել Ֆրանսիա, արդյոք սա չի նշանակում,որ նա թողնում է ֆրանսիայում բնակվող թուրքերին միայնակ ֆրանսիայի կողմից ընդունված օրենքի հետ: Սա կարող է բերել նրան, որ դրսում գտնվող թուրքերը այլևս որևէ ազգային հարցերով ոտքի չկանգնեն և պահանջներ չներկայացնեն որպես տարբեր երկրներում գտնվող փոքրամասնություն: Ի՞նչու խոսել հայերի ցեղասպանության դեմ, եթե հետո Թուրքիան վատթարացնելու է հարաբերությունները այդ երկրի հետ: Եթե նման   ձևով մտածեն  դրսում բնակվող թուրքերը շատ շահավետ իրավիճակ կստեղծվի մեզ համար: Բայց արդյո՞ք ներկայիս իշանությունները կփորձեն ուշադրություն դարձնել այս հանգամանքին:  Կա նաև այլ տարբերակ, տարբերակ, որը կիրառեց Սերժ Սարգսյանը: Կարող ենք համոզված լինել, որ Թուրքիան կմտածի, թե ինչպես վերականգնի հարաբերություները Ֆրանսիայի հետ և ինչպես անի, որպեսզի Էրդողանը անպայման այցելի Ֆրանսիա: Ցանկացած տարբերակի դեպքում էլ Թուրքիայի իշախանություններն էլ մեր իշխանությունների նման ասում են մի բան անում մյուսը: Լավ է, որ գոնե հարևաններդ քեզ նման են…

Այնքան ցավալի է ֆիկսել այն փաստը, որ սեփական ազգդ տառապում է պետությունն ու պետականությունը ոչնչացնող հիվանդությամբ: 3-մլն պետության համար չափազանց մեծ թիվ են կազմում պետական մտածելակերպ չունեցող մարդիկ, իսկ ամենացավալին այն է, որ այս երևույթը նկատելի է նաև 30-45 տարեկան անձանց մոտ, ովքեր  ղեկավար պաշտոններ զբաղեցնելու պոտենցիալ տարիքում են գտնվում: Այս խնդիրը մեր երկրում նոր չէ և այն ունի շատ խորը պատճառներ: Առաջին պատճառը մասնագետները հաճախ նշում են երկար տարիների պետականության բացակայությունը, շատերը մտածում են, որ սրան նպաստել է նաև Սովետական Միությունում անցկացրած 70 տարիները: Բազմաթիվ փաստեր վկայում են այն մասին, որ գոնե մի փոքր պետական մտածելակերպ մենք ձեռք ենք բերել սովետական միության տարիներին չնայած որոշ կորուստներին, որոնք առաջին հերթին սեփական երկրի և հողի հանդեպ անտարբերությունից է, իսկ այդ կորուստները նոր թափ են ստացել այսօր Հայաստանի անկախ Հանրապետությունում: Ինչո՞ւ երիտասարդ Անդրանիկ Նիկողոսյանը իր կյանքի նպատակն է համարում պաշտել Վլադիմիր Պուտինին: Ին՞չ է նշանակում բացել “պուտինյան” խմբակներ և ներգրավել դրա մեջ երիտասարդությանը: Ես հասկանում եմ, երբ պետությունը “հարևանություն” է անում այս կամ այն խոշոր պետություն-գործընկերների հետ,բայց պաշտել պետության անձին դա զարմանալի է, և կարելի անգամ մտածել, որ այդ անձը հատուկ համակրանք ունիՊուտինի հանդեպ: Գոնե Արգենտինայի նախագահին պաշտեր գոնե բացատրություն կլիներ ՃՃ:  Փաստորեն դուրս է գալիս, որ եթե հանկարծ Պուտինը չլինի պուտինասեր անձիք կարող են անգամ ինքնասպան լինեն, կամ “պուտինյան” խմբակներից ով լավ չլացեց դատապարտվելու է ցմահ բանտարկության: Կարելի է լինել ռուսամետ, բայց առողջ ռուսամետ,իսկ ցանակացած անձի պաշտամունքը դա արդեն առողջ մտածելակերպ չէ, դա միայն սեփական բարդույթներից ազատվելու, սեփական գրպանի հարցերը լուծելու խնդիր է:

Վերջերս Սանկտ-Պետերբուրգում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը հստակ ասեց,որ Ռուսաստանը միշտ եղել է և կմնա պոլիէթնիկ պետություն և ցանկացած ոք, ով կխոսի ազգայինի մասին ոչնչացնում է Ռուսաստանը: Սա պարզ նշանակում է, որ պուտինապաշտությունը նշանակում է  նաև ազգային հարցերում զսպվածություն: Ռուսաստանում ապրում են մեծ թվով հայեր և ադրբեջանցիներ, իսկ Պուտինը հստակ միշտ ասում է, որ ազգային հարցերը կործանարար են ՌԴ-ի համար: Եզրակացությունը շատ պարզ է մեր պետական-ազգային հարցերը մեր հարցերն են և մենք պետք է լուծենք դրանք: Ռուսաստանը մեր հարևան պետությունն է, իսկ Վլադիմիր Պուտինը ապագա նախագահը, բայց ոչ Հայստանի Հանրապետության փրկիչն ու աստվածը:

Շատերը կարող են ասել, որ մենք ժողովրդավար երկիր ենք, կա խոսքի և գործի ազատություն և նման փողատեր անձանց քայլերը թույլատրելի են, ես կպատասխանեմ հետևյալ կերպ. ԱՄՆ-ն իրեն համարում է ամենաժողովրդավար երկիրը, որտեղ խոսքի ազատությունը և անհատի ցանկությունները միշտ ի կատար են ածվում, բայց այս պետությունում բնակվող բազմաթիվ ռուսներ անգամ պուտինապաշտությամբ չեն կարող տառապել շատ խիստ կպատժվեն հենց ժողովրդավար երկրում, որովհետև յուրաքանչյուր քաղաքացի կատարում է իր քաղաքացիական պարտքը,ոչ թե փորձում է հարևան երկրի նախագահի սիրտը շահել:

Հ.Գ :Մի քիչ հարգանք ունեցեք սեփական ողնաշարի նկատմամբ:

Փաստացի այսօր մեր երկրի իշխանության գլխում կանգնած է Հանրապետական կուսակցությունը, բայց արդյոք կարելի է որևէ համեմատություն անցկացնել ՌԴ ում գործող հզոր ուժի “Յեդինայա Ռոսիայի” հետ:

 Նրանց նմանները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ խայտառակում են Ռեսպուբլիկան: Այսօր մենք նույնպես պետք է ականատես լինեինք այս փաստին,  երբ իշանությունները ներկայացնում են ժողովրդին,թե ինչ են արել մեր իշխանությունները այս տարիների ընթացքում պետության, ժողովրդի համար, բայց ցավոք սրտի մենք ականատես ենք նրա, թե ինչպես կարելի է “պահել իշխանական աթոռը”: Եկող ընտրությունները շատ կարևոր են ՀՀ հետագա զարգացման համար: Մենք պետք է ապացուցենք, որ մեզնից յուրաքանչյուրից է կախված մեր ապագան, մենք պետք է ընտրենք, այլ ոչ թե մեր փոխարեն և միայն այդ դեպքում մենք կկարողանաք եկած ուժերին ստպել հարգել մեր ձայն:

http://www.rg.ru/2011/11/27/tekst.html

Յուրաքանչյուր անհատի համար, ով քիչ թե շատ հետաքրքրված է իր երկրի ապագայով պետք է , որ հետաքրքրի երկրում տիրող խայտառակ վիճակը: Ինչքան էլ, որ այսօր բոլորի համար հետաքրքիր է Սերժ Սարգսյանը իր շրջապատով և նրա վարած ահազանգող քաղաքականությամբ, այնուամենայնիվ եկեք մի պահ վերադառնանք յուրաքանչյուրս հենց մեր բակ: Այն ինչ տիրում է այսօր մեր երկրում սոցիալ-տնտեսկան քաղաքականության արդյունքներն են, և իհարկե ոչ միայն դա: Գողություններն ու մարդասպանությունները, արտահոսքը, ինչը աննախադեպ թվերի է հասել, էլ չեմ խոսում աղանդավորական շարժումների ակտիվության մասին: Վերջինս մեղմ ասած սառը զենք է մեր հասարակության համար: Այսօր ոչ բոլորն են կարողանում համապատասխան գումար գտնել,որպեսզի ապաստան խնդրեն այս կամ այն եվրոպական երկրից, չեմ խոսում դեռ այն մասին, որ այսօր Եվրոպան ինքը “ապաստանի” կարիք ունի, և այս պայմաններում առիթից օգտվում են աղանդավորական տարբեր շարժումները, որոնց կարելի համեմատել միայն բորենիների հետ, ովքեր զոհի վրա են գալիս, ոչնչացնելով այն մինչև վերջ, իսկ մեր դեպքում հեշտացնում “մահը”:

 Չնայած ձևական այն հայտարարություններին, թե իբր Հայ առաքելական Եկեղեցին զբաղվում է այդ հարցերով, կամ մի շարք այլ նախաձեռնություններ են զբաղվում այդ հարցով, այդ թվում և “Չենք լռելու” նախաձեռնությունը, այնուամենայնիվ այս խնդիրը ավելի ու ավելի է խորանում: Այն հարցին թե ինչու կա շատ հստակ պատասխան: Խնդիրը նրանում է, որ նրանք, ովքեր իրենց ձեռքն են վերցրել այս խնդիրը իրականում, հուսանք չհասկանալով խթանում են աղանդավորական շարժումների ակտիվացմանը, չեն ուսումնասիրվում այն իրական պատճառները, որոնք ստիպում են մարդկանց դիմել աղանդների օգնությանը:  Օրինակի համար այսօր եկեղեցին չի կարող հայտարարել, որ պետությունը չի ապահովում մինիմալ սոցիալական պայմաններ, այն էլ այն դեպքում, երբ վերջինիս հարկերից են ազատում և թույլ տալիս վերածվելու հզոր օլիգարխի: Եթե որևէ մեկը հայտարարի, որ իմ ազգը այսօր հոգևորի պակաս ունի և այն լրացնում է տարբեր աղանդներին անդամակցելով, ապա նա  խաբում է ինքն իրեն և երկրի թշնամիներից է:

Ցավոք սրտի ազատությունը այնքան ժամանակ է հաճելի, որքան որ նա վնասներ չի հասցնում: Այսօր ԱՐ հեռուսաընկերությունով “Ազդարար”-ի պատրաստած տեսնյութում խոսում էր “Կյանքի խոսք” -ի մամուլի խոսնակը: Կարող է որևէ մեկը ինձ ասել ինչ է մտածում հեռուստաընկերության տնօրենը, երբ զբաղվում է աղանդների PR – ով: Այս  ամենին պետք է հետևի պետության ղեկավարություն, բայց մենք վաղուց գիտենք, որ նրանք զբաղված են այլ հարցերով: Սերժ Սարգսյանի վերարտադրման հարցը շատ բարդ հարց է և կարևոր բոլորիս համար: Նրա վերարտադրման դեպքում ոչ միայն աղանդները կհոշոտեն մեր ազգ, այլ նաև հարևան Ադրբեջանը կհոշոտի Լեռնային Ղարաբաղը:

Ցանկացած պետության իշխանությունների թիվ մեկ խնդիրը իր երկրի  քաղաքացիների անվտանգության ապահովման խնդիրն է: Անվտանգություն ասելով չպետք է հասկանաք միայն ֆիզիկական վտանգի սպառնում, այդ վտանգը կարող է կրել նաև հոգեբանական բնույթ և շատ ուշեղ ազդեցություն ունենալ անձի, մեր դեպքում քաղաքացու բարոյահոգեբանական անկման վրա: Իսկ ցանկացած անհատ շատ լավ կարող է հասկանալ և պատկերացնել թե ինչ հրեշի կարող է վերածվել նման քաղաքացին առաջին հերթին իր իսկ համար և ամբողջ հասարակության համար: Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության իշխանական վերնախավում տեղի ունեցով բարոյազուրկ գործողությունները մեղմ ասած լավ օրինակ չեն ծառայում քաղաքացու դաստիարակման հարցում, ինչը հետագայում կբերի ամբողջ պետության անկմանը:

Վերջին մեկ շաբաթը հագեցած էր այնպիսի նորություներով, որոնք խայտառակում էին ողջ երկիրը և ավելի պարզաբանում Հայստանի քաղաքական դաշտում տիրող իրավիճակը: Իրականում բոլորին հայտնի է, որ գումարելիների տեղափողությունից գումարը չի փոխվում, բայց չգիտես ինչու դեռ կան քաղաքացիներ, որոնք հուսով սպասում են, որ վերջին աթոռափոխությունները հաստատ ինչ որ լավ բանի մասին են վկայում, առանց նկատելու թե ում, որ աթոռին են տեղափոխում: Եթե Սերժ Սարգսյանը հանդես եկավ արդարադատ մարդու կերպարում և դատապարտեց իր արաքների համար նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, ապա նույնքան արդարադատ էլ պետք է գտնիվի այն պաշտոնյաների հանդեպ, ովքեր նույն վարքագիծն են դրսևորում, այլ դեպքում շատ և շատ ավելի հասկանալի կդառնա թե իրականում ու՞մ համար և ինչու՞ անհանդուրժելի էր Գագիկ Բեգլարյանը, և չնայած այն հանգամանքին, որ նրա կարիքը այսօր ՀՀԿ-ն հանձինս Սերժ Սարգսյանի շատ ունի: Վերընշված վարքագծի տեր անձիք այսօր Հայաստանի Հանրապետության մարզպետ են համարվում: Նրանցից մեկ` Արարատի մարզպետը, կառչել է իր աթոռից և աջ ու ձախ անպատվում է այն մարդկանց, ովքեր կարող են իր աթոռի հավակնորդը դառնալ, իսկ մյուսը` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ծեծի է ենթարկում կին գործարարի, ով փորձեց իրենց միջև եղած խնդիրները բացահայտել նաև հանրության առջև, այդ իսկ ձևով բանակնաբար պաշտպանելով սեփական անձը: Նույնիսկ հանրության նեղյակ լինելը չապահովեց գործարար կնոջ անվտանգությունը: Ներկայիս իշխանություների` հանձինս Սերժ Սարգսյանի հետագա գործողությունները ցույց կտան, թե որքանով է պաշտպանված միակ խոշոր բիզնես ունեցող կինը Հայաստանում, չնայած մենք արդեն վաղուց գիտենք, թե, որքանով են պաշտպանված միջին և փոքր բիզնեսը և ինչու չէ նաև խոշոր բիզնեսը: Հիշենք, որ գործարաների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց այն մասին, որ շատ կարևոր է պետության զարգացման համար բիզնեսի և քաղաքականության առանձնացումը, այնինչ այն  Հայսատանում սերտաճած է, բայց վերջերս տեղի ունեցող երևույթները վկայում են այլ բանի մասին, ինչը շատ լավ նշեց բռնության ենթարկված բիզնես լեդին, ասելով, որ Հայստանում բիզնեսը պաշտպանելու համար պետք է նաև քաղաքականության մեջ լինես, ինչն էլ հոյակապ անում են մեր գործարանները:

          Իսկ, որքանո՞վ ենք պաշտպանված մենք` հասրակ քաղաքացիներս մեր պետության կողմից, պարզ դարձավ այն բանից հետո, երբ մենք, բոլորս ստիպված եղանք հանդուրժելու գինովցած վարչապետի ելույթը, ով ելույթ էր ունենու երկրի “ապագայի” առջև:

Շաբաթը սկսվեց ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ռազմական շքերթի և մի շարք այլ տոնախմբություների կազմակերմանն ուղղված միջոցառումներով, և չնայած այս հանգամանքին շաբաթը բավականին հետաքրքիր էր թե ներքին քաղաքական կյանքուն տեղի ունեցած անցուդարձով, և թե արտաքին քաղաքական դաշտում տեղ գտած գործընթացներով:

Սեպտեմբերի 21-ի նախորյակին որոշ հայ քաղաքական գործիչները անդրադարձան այն հարցին, որ զորահանդեսին ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողների մասնակցությանը անընդունելի է: Անընդունելի էր նաև եկեղեցեւ ներկայացուցիչների ներկայությունը: Ամեն անգամ հիշեցնել հայ-ռուսական ռազմական և մի շարք այլ բնագավառներում պետության կախվածությունը հարևան Ռուսաստանից անհրաժեշտություն չէ, այլ ընդհակառակը, նման տիպ երևույթները կարող են կոտրել ազգային ոգին, ստիպելով կորցնել սեփական ուժերի հանդեպ վստահությունը: Նմանատիպ խնդիրներ էլ կարող է առաջացնել զիվորի հետ եկեղեցականին քայլեցնելը: Թվում է թե, առաջին հայացկից, ի՞նչ վատ երևույթ է, եթե զիվորը հոգևոր հարուստություն ունենա և բարոյականություն սովորի եկեղեցականններից, որոնք իրենց ծառայությունն են մատուցում հայոց բանակում: Այդ երևույթը ինքնին բացասական չէ, բայց ոչ ռազմական ոլորտում: Նախ ռազմական ոլորտը իրենից ներկայացնում է հիերարխիկ համակարգ, որը պարտադրում է անվերապահորեն կատարել հրամանատարի հրամանները անկախ այն հանգամանքից դրանք բարոյական են թե ոչ կամ մարդկային են թե ոչ, որովհետև պատերազմի ժամանակ այդ բարոյական, մարդկային սկզբունքներին հետևողները հնարավոր չէ հաղթեն այն (Իսկ ո՞վ պետք է որոշի, թե որ արարքն է բարոյական կամ մարդկային): Ինչպես քաղաքականության մեջ այնպես էլ ռազմական ոլորտում բարոյականության մասին խոսելը իմաստ չունի: Չնայած  այս ամենին այնուամենայնիվ անկախության 20-ամյակը նշվեց մեծ ոգևորությամբ:

Շաբաթվա կարևոր լուրերից մեկը  «Համամասնակա՞ն, թե՞ մեծամասնական ընտրական համակարգ» թեմայով տեղի ունեցած քննարկմուն էր, որտեղ յուրաքանչյուր կուսակցություն հայտնեց սեփական շահերը բավարարող տեսակետ այս հարցի շուրջ: Խնդիր կայանում է հետևյալում. համամասնական ընտրությունները, որոնք ընդունելի չեն ՀՀԿ ի կողմից ավելի կթուլացնեն իրենց դիրքերը Ազգային Ժողովում, քանի որ ինչպես ասել է ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը. “Մեծամասնական համակարգից իշխանությունը երբեք չի հրաժարվի, քանի որ այն վերարտադրության միջոցներից մեկն է”:

Ներքին քաղաքական դաշտում տեղի ունեցաց հաջորդ, արդեն սովորական դարձաձ, երևույթը ՀԱԿ-ի սեպտեմբերի 23-ի հանրահավաքն էր, որտեղ Լևոն  Տեր                 -Պետրոսյանը նախ կրկին անգամ հայտնում է իր դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի և հայ-թուրքական հարցերի վերաբերյալ, իսկ այնուհետև դիմում է միջազգային հանրությանը իր միջոցով շուտափույթ լուծելու այդ հարցերը:

Այս շաբաթ արտաքին քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունները ահազանգող էին ՀՀ համար, և չնայած այդ հանգամանքին դեռ որ համապատասխան արձագանք այդ խնդիրները չեն ստացել: Նախ խոսքը առաջին հերթին Ջավախքի խնդրի մասին է: Վրացական իշխանությունները նոր ուսումնական տարվան ընդառաջ շարունակում են հալածանքները հայաբնակ Ջավախքում: Այդ ուղղությամբ վերջիններիս կողմից մասնավորաբար իրականացվում են ուսուցիչների ապօրինի և զանգվածային հեռացումներ դպրոցներից: Այս դեպքում համեմատաբար երիտասարդների կողքին ծիծաղելի պատճառաբանություններով հեռացվում են նաև վաստակավոր և բազմամյա մանկավարժներ, որոնց տեղերը մեկընդմիշտ բաց են մնում: Վրացական իշխանությունները չեն կատարել նաև ՀՀ ԿԳՆ-ի հետ ձեռք բերված համաձայնության մեջ տեղ գտած պայմանավորվածությունները, որոնցից մեկով նախատեսվում էր վերականգնել նախորդ տարի կրճատված հայոց լեզվի ժամաքանակները: Այն մնացել է նույնությամբ: Ջավաղքում տիրող այս իրավիճակի միակ մեղավորությունը իշխանությունների տարբեր ժամանակներում թույլ տրված սխալներն են: Անուշադրության մատնված այս տարածքում այսօր գոյություն չունի ներսում միավորող որևէ գործոն, ավելին ասեմ ներսում գործող ռուսամետ, վրացակամետ տրամադրվածություները շարունակում է ճեղքել միասնականությունը ինչը ավելի է հեշտացնում Վրաստանի նման քաղաքականության վարումը, և դժվարեցնում ՀՀ իշխանություններին որևէ հակամիջոցի կազմակերպումը: Առավել ևս, երբ Հաստանի կապը արտաքին աշխարհի հետ ապահովում է Վրաստանը, ՀՀ իշխանությունների համար այս հանգամանքը իրենց սխալները քողարկելու հիասքանչ միջոց է:

Մի շարք հայ քաղաքական գործիչների համար շահավետ կլինի այն նորությունը, որ Թուրքիայի նախարարների խորհուրդը 2009թ.հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայթուրքական արձանագրությունները վերադարձրել է Թուրքիայի խորհրդարան՝ այդպիսով չեղյալ հայտարարելով դրանց կասեցման մասին այդ երկրի նոր գումարման օրենսդիր մարմնի որոշումը։ Բայց մինչ որոշ քաղաքական գործիչներ կրկին կսկսեն գովերգել հայ-թուրքական հարաբերությունների թվացող հաջողությունները մեջբերեմ Նյու–Յորքում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարությունը, այն մասին, որ իր երկիրը պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, եթե նման ցանկություն հայտնի Ադրբեջանը։ Այս ամենի հետ մեկտեղ թուրք պաշտոնյան նաև ավելացրել է, որ եթե Թուրքիան կարողանա ուժեղացնել իր ազդեցությունը հակամարտության կարգավորման գործում, ապա կանի ամեն ինչ, որ «ադրբեջանական հողերն ազատագրվեն, և տարածաշրջանում վերածնվի խաղաղությունը»։ Այս հայատարարությունը ապացուոցում է, որ կարևոր չէ հայ-թուրքական արձանագրությունները վերադարձել են Թուրքիայի խորհրդարան թե ոչ, միևնույնն է Թուրքիայի դիրքորոշմամբ միայն Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումից հետո պարզ կդառնա հայ-թուրքական հարաբերությունների ապագան:

В современном мире, который  окружает нас, происходят очень интересные, а иногда даже, как многим кажется, необъяснимые явления. Нет, вы не догадались, речь не идет о     каких–то мистических явлениях, речь идет о таком явлении, которое получило название глобализации. Очень многие политологи, экономисты и специалисты различных областей интересуются этим явлением: пытаются понять сущность этого явления и дать какое-то определение. Эта часть специалистов утверждает, что глобализация на самом деле представляет собой естественно образованное явление. Такого типа утверждения характерны для человека, ведь все что не подлежит разумному объяснению, то это дела Бога, и туда совать носы не нужно, а то мало ли что… 

Но на самом ли деле это так? Наша с вами реальность показывает совсем иное: глобализация есть искусственно насажденное явление, но интересным является то, что те, которые «насаждали» глобализацию никак не предполагали, что процесс будет протекать очень быстро и болезненно, и теперь они не в силах остановить или даже направить этот процесс в нужном их направлении. В лице «они» к примеру могут выступать Соединенные Штаты Америки, но давай те посмотрим можем ли мы такое утверждать, выгодно ли для США процесс глобализация и для чего она предназначена. Сперва давай те попытаемся понять, что такое глобализация, как ее понимают и как преподносят Запад И США. Во всех западных источниках глобализация описывается как положительное явление, и что без нее как будто человечество не может существовать. По их определению глобализация-процесс всемирной экономической, политической и культурной интеграции и унификации. Выгодно ли США этот процесс унификации и интеграции практически всех сфер человеческой жизнедеятельности? Однозначно, да!

После второй мировой войны США были страной, которая получила крупный выигрыш. Для дальнейшего укрепления этого выигрыша, как показала история всех великих держав, империй, нужно распространять свое влияние на другие страны и держать их в постоянном подчинении, или же против силы появится новая сила. США очень глубоко изучили эту проблему и понимая, что военным путем не возможно удержать дальнейшее устремления государств-соперников, они разработали очень гибкую политику в лице глобализации. Однако, заметим, что США не предусматривали, что глобализация как процесс будет очень болезненным и зародит такие проблемы как миграция, терроризм (в новом проявлении) и т.д. А теперь весь западный мир борется с этими проблемами: что посеешь, то и пожнешь!

В своем первородном проявлении глобализация была выгодна США. США -что это за государство? Это государство, которое не имеет исторического прошлого, имеет трехсотлетнюю историю, многонациональную культуру (хотя под этим понятием не знаешь, что понять: множество культур, которые суверенно существуют или можно все-таки увидеть некую смесь этих культур?). Американская практика показала, что создать некую «смесь культур» возможно лишь в том случае, если у государства есть много денег, и если эти культуры объединяются под лозунгом «американского счастья». Нет, вы не думайте, я не против Америки как страны, наоборот, я стоя апплодирую этой стране, за то, что она за эти несколько столетий смогла купить многотысячную историю многих государств при помощи зеленых бумажек. Но этот «золотой период» «купли-продажи» уже давно закончился: вторая мировая война закончена. Американские политические деятели, идеологи очень хорошо стали понимать, особенно после крупных экономических кризисов, что деньги это неустойчивый фактор, они постоянно заканчиваются и нужно их постоянно печатать, потому что государства, оказывается, покупаются не за один раз. Да, к сожалению человеческая сущность такова, что она постоянно имеет материальные потребности, и особенно когда духовность в человеке уничтожена, а этот самый человек стоит во главе государства. Устойчивым являются только традиции, моральные и духовные ценности государства, сложившихся за всю историю существования этих государств. Они меняются, но не теряются, и именно они являются основной задачей, стоящей перед США, потому что духовные ценности не возможно взвесить или назвать их точную цену, и поэтому покупаются постоянно, не один раз. Америка не имеет духовной основы, объединяющей все и вся, поэтому все-таки не может понять сущность многих проблем, которые родила глобализация.

Можно писать и по-другому сценарию, что Америка как самое миролюбивое государство, хотела чтобы весь мир жил благой жизнью и поэтому разработали эту политику, но пока еще у них ничего не получается, и как говорил нам очень известный политический деятель хотели как лучше, получилось как всегда. Но в это верить что-то мне не хочется. Для того, чтобы Америка была всегда страной номер один, она должна окружать себя государствами с себе подобными, чтобы хорошо регулировать и управлять всеми. Уничтожение традиций, духовных устоев, в основном малых государств, это стирание с лица земли этих же государств.

Политику США по отношению к своим коллегам можно описать выражением из мультфильма «Мадагаскар», когда пингвины, которые знают, что на корабле топлива нету, спорят о том говорить ли об этом зверям, которые должны на этом же корабле вернутся в Нью- Йорк, один из них говорит: «Нет, не нужно говорить им об этом, пусть радуются, а мы улыбаемся и машем, улыбаемся и машем…».

 Лилит Шакарян